Գորգագործություն

Հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ է գրավում գորգը, որը Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից: Դրա վկայությունը Հայաստանի մի շարք պեղավայրերից հայտնաբերված գորգագործական մշակույթին վերաբերող բազմաբնույթ իրերն են` աշխատանքային գործիքներ ու հարմարանքներ, գործվածքի պատառիկներ, հումքի մնացորդներ և այլն: Գորգագործական մշակույթը հայոց մեջ հատկապես ծաղկում ապրեց վաղ ու զարգացած միջնադարում` հատկապես արաբական տիրապետության ու Բագրատունիների թագավորության օրոք: Այդ ժամանակաշրջանում հայկական գորգերը լայն ճանաչում ու հեղինակություն էին...Կարդալ ավելին